Search
Close this search box.

Երևանի շենքերից մեկի բնակարանում, մոր և դստեր դիեր են հայտնաբերվել

Այսօր՝ մարտի 1-ին, ժամը 22։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սողոմոն Տարոնցի փողոցի 26 շենքի 44 բնակարանի բնակիչները մի քանի օր է չեն արձագանքում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին։

Դեպքի վայր են ժամանել փրկարարական ջոկատ։

Փրկարարները բացելով տան դուռը՝ այնտեղ հայտնաբերել են 2 դի։

Shamshyan.com-ի տեղեկություններով, մահացածները մայր ու դուստր են և հավանաբար նրանք մահացել են օրեր առաջ։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բնակարանը, որտեղ հայտնաբերվել են դիերը գազաֆիկացված չի եղել, սակայն դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Տրանսգազ»-ի ներկայացուցիչները։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն և պարզվում են մահացածների ինքնությունը։