Search
Close this search box.

Ռnւմբի шհшզանգ՝ Արաբկիրից. դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետը

Այսօր՝ փետրվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված և այն պայթելու է։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհանիսյանը։ Ժամանել են նաև հրշեջ-փրկարարական և սակրավորական ջոկատներ:

Տեղում է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: