Search
Close this search box.

«Հրապարակ». Դատավորի կուռքը մաֆիայի կնքահա՞յրն է

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի կուռքը հանցագործ աշխարհի պարագլուխն է, տվյալ դեպքում՝ սիցիլական մաֆիայի կնքահայր Դոն Կոռլեոնեն։ Դատավորն իր ՖԲ էջում տեղադրել է Դոն Կոռլեոնեի հայտնի խոսքերից մեկն այն մասին, որ ինչ-որ բան անելուց կամ ասելուց առաջ մտածեք, քանի որ մեկ վայրկյանը բավական է ամեն ինչ փչացնելու համար, սակայն մի հավերժությունը բավական չէ ուղղելու համար։ Մնում է հուսալ, որ ամուսնու համակրանքը դեպի հանցագործ տարրերը չեն համակել նաեւ կնոջը՝ ԿԳՆ պաշտոնյա Սյուզան Մակյանին՝ մատաղ սերնդին կրթելու մասով»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: