Search
Close this search box.

Խոշոր վթար՝ Վանաձորում. կան զnհեր և վիրшվոր

Այսօր՝ փետրվաի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ ժողովրդին հայտնի Դոսաֆի հարևանությամբ բախվել են Maserati, Daewoo Nexia և Howo մակնիշի բեռնատարը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, և ըստ նախնական տեղեկությունների՝ կա 1 վիրավոր:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել մահացածների դիերը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Վանաձոր բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու դիատարերը:

Վթարի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու է վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը: