Search
Close this search box.

8 բան, որոնց վրա հարուստները գումար են ծախսում

Թեեւ ընդունված է համարել, որ աշխարհի հարուստները վարում են շքեղ մեքենաներ կամ նախընտրում են անչափ թանկարժեք դիզայներական պայուսակներ, նրանց ծախսերի տվյալները այլ պատկեր են ցույց տալիս: Հարուստները վայելում են արձակուրդները, սակայն նրանք նաեւ օգտագործում են իրենց ունեցվածքի մի մասը՝ իրենց ներդրումային հաշիվների միջոցով էլ ավելի մեծ հարստություն ստեղծելու համար, գրում է Go Bankingrates.com-ը։

Հարուստները շարունակ ներդրումներ են կատարում թոշակի, ինչպես նաեւ կրթության մեջ: Նրանք հոգ են տանում իրենց առողջության մասին եւ ավելի հաճախ վճարում են իրենց բժշկական վճարները՝ առանց բժշկական պարտքի: Նրանք նաեւ հակված են գնել բարձրորակ սննդամթերք։

Առողջ սնունդ

Ֆինանսական պլանավորող Թոմ Քորլին, որը նաեւ «Հարուստների սովորությունները. հարուստ մարդկանց ամենօրյա սովորությունները» գրքի հեղինակն է, հինգ տարի է անցկացրել՝ ուսումնասիրելով 233 միլիոնատերերի: Նա պարզել է, որ միլիոնատերերն իրենց գումարները ծախսում են տարբեր ձեւերով, հատկապես, երբ խոսքը սննդի մասին է։

Ըստ Քորլիի՝ հարուստ մարդիկ առաջնահերթություն են տալիս իրենց առողջությանը՝ գնելով օրգանական մթերքներ: Նրա խոսքով՝ աղքատների 97%-ն օրական ուտում է ավելի քան 300 կալորիա անառողջ սնունդ, մինչդեռ հարուստների 70%-ն օրական ուտում է 300 կալորիայից պակաս անառողջ սնունդ։ Նա նաեւ պարզել է, որ հարուստ մարդիկ ավելի հաճախ են մարզվում, քան աղքատները:

Բարձր որակի արտադրանք

Քորլիի հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ հարուստ մարդիկ ավելի հաճախ են գնում որակյալ հագուստ եւ կահույք: Նրանք խուսափում են մոդայիկ կամ էժան իրերից՝ նախապատվությունը տալով հագուստի կամ կահույքի, որը շատ ավելի երկար կծառայի։ Նույնիսկ եթե բարձրորակ ապրանքներն ավելի թանկ արժեն, հարուստները նախընտրում են ավելի երկար տեւողությամբ ապրանքներ, քան ավելի էժան ապրանքներ, որոնք պետք է հաճախակի փոխարինվեն:

Փորձ եւ տպավորություններ

Հարուստներն ավելի շատ գումար են ծախսում զվարճանքի վրա, ինչը ներառում է սպորտային միջոցառումների, համերգների եւ թանգարանների տոմսեր։ Այս ցանկի մեջ մտնում են նաեւ ընտանի կենդանիների խաղալիքներ, հոբբիներ եւ խաղային սարքավորումներ:

Ընտանի կենդանիներ

Թեեւ ԱՄՆ-ում կա մոտավորապես 218 միլիոն ընտանի կենդանի, դրանց խնամքը տարբերվում է կախված տիրոջ եկամտից։ Ունեւոր մարդիկ ավելի քան չորս անգամ ավելի շատ են ծախսում իրենց ընտանի կենդանիների վրա, քան ստորին խավի մարդիկ:

Թոշակ

ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակի տվյալները ընդգծում են կենսաթոշակային խնայողությունների տարբերություններն ըստ եկամտի մակարդակի:

Միջին հաշվով, ամենաբարձր եկամուտ կուտակած 51-64 տարեկան մարդիկ ունեցել են մոտավորապես 605,000 ԱՄՆ դոլար կենսաթոշակային խնայողություններ: Միջին խավի մարդկանց մոտ այն շատ ավելի ցածր էր՝ մոտավորապես 100,000 դոլար: Իսկ ամենացածր խավի մարդկանց մոտ՝ մոտավորապես 75,000 դոլար:

Կրթություն

Գաղտնիք չէ, որ կրթություն ստանալը գնալով թանկանում է։ Հետաքրքիր է, որ հարուստ մարդկանց 1%-ը կրթության վրա ծախսում է իր եկամտի գրեթե 6%-ը. միջին խավը կրթության վրա ծախսում է 1%-ից մի փոքր ավելի:

Կրթության ծախսերը, որոնք կոչվում են «աննկատ սպառում», վերաբերում են ոչ միայն քոլեջի ծախսերին: Սրա մոջ կարող է մտնել երեխաների մասնավոր կրթությունը՝ սկսած նախադպրոցական տարիքից:

Առողջության համար ծախսեր

Սոցիալ-տնտեսական բոլոր խավերի ամերիկացիները կրում են առողջապահական ծախսեր, սակայն հարուստների առողջության համար վճարելու եղանակները տարբերվում են միջին եւ սոցիալապես անապահով խավերի ծախսերից:

Միջին խավը ամենաշատն է տուժում բժշկական պարտքից, նույնիսկ, եթե նրանք ունեն լավ առողջության ապահովագրություն․ հավանաբար այն պատճառով, որ նրանք կարող են չհամապատասխանել բժշկական ծրագրերին:

Հաճախակի արձակուրդներ

Հարուստ ամերիկացիները զգալիորեն ավելի շատ են ծախսում արձակուրդների վրա։ Ամենաբարձր եկամտի կրողները 2021 թվականին ծախսել են մոտավորապես 4540 դոլար ճանապարհորդության վրա՝ 466 դոլարի դիմաց, որոնք ծախսել են ամենացածր եկամուտ ունեցողները:

Ճանապարհորդության արժեքը ներառում է ճամփորդության ընթացքում սնունդը, ինչպես նաեւ ալկոհոլը, կացարանը, տրանսպորտը եւ ժամանցը: Չնայած համաճարակի ընթացքում այս կատեգորիայի ծախսերը զգալիորեն նվազել են եկամտի բոլոր մակարդակներում, այն կրկին աճում է։