Search
Close this search box.

Հնդկաստանում կրծքի պլաստիկ վիրահատությունները կդառնան անվճար

Հնդկաստանի իշխանությունները կանանց կտրամադրեն կրծքի անվճար պլաստիկ վիրահատության հնարավորություն։ Թամիլնադ նահանգի առողջապահության նախարարությունը ստեղծել է անվճար պլաստիկ վիրաբուժության կլինիկա՝ Սթենլիի պետական բժշկական քոլեջին կից։

Նահանգի առողջապահության նախարար Վիջայա Բասկարի խոսքով՝ պլաստիկ վիրաբուժությունը պետք է հասանելի լինի ոչ միայն բնակչության հարուստ շերտերին։

«Եթե մենք չաջակցենք, կանայք կդիմեն վտանգավոր մեթոդների կամ կխրվեն մեծ պարտքերի մեջ»,-ասել է նա։

Նշվում է, որ այդ նախաձեռնությունը ոչ բոլորի մոտ է բուռն հիացմունք առաջացրել։ Ոմանք վստահ են, որ դա բյուջետային միջոցների զուր կորուստ է։ Որոշ բժիշկներ կարծում են, որ միջոցներն անհրաժեշտ է ծախսել հիվանդությունների բուժման, այլ ոչ թե սեփական ցանկությամբ արտաքինի փոփոխությունների վրա։

Սկզբում վիրահատության գումարները կհատկացվեն նախարարության հիմնադրամից, իսկ այնուհետև իշխանությունները մտադիր են ֆինանսական աջակցության համար դիմել պետական ապահովագրական ընկերությանը։