Search
Close this search box.

ՖՈՏՈ. Մանրամասներ՝ «խաչի կալցևոյում» ողբերգական վթարից․ կան զnհեր և տnւժած

Փետրվարի 18-ին, ժամը 19։11-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի շրջանաձև խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Մասիս-Երևան ավտոճանապարհին՝ Այնթապ գյուղի 17-րդ փողոցի 6-րդ նրբանցքի մոտակայքում, բախվել են «VAZ» (վարորդ՝ Վ․ Զ․, ծնված 1976 թ․) և «Skoda» (վարորդ՝ Գ․ Բ․, ծնված 1981 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Տ․ Մ․-ն (ծնված 1986 թ․) տեղում մահացել են։

Մինչ փրկարարների կանչի վայր հանելը՝ «Skoda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր։

Փրկարարները փակել են «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դիերը դուրս բերել և մոտեցրել դի տեղափոխող մեքենաներին և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։