Search
Close this search box.

Չելյաբինսկում ձերբшկшկել են Հայաստանում դաշնшյին հետшխուզման մեջ գտնվող քաղաքացուն

«Ռոսգվարդիան» Չելյաբինսկում բռնել է Հայաստանից փախած դատապարտյալին, որը հետախուզման մեջ էր 2023թ. գարնանից։ Նրան հանձնել են ոստիկանության աշխատակիցներին, ՏԱՍՍ-ին տեղեկացրել են «Ռոսգվարդիայի» Չելյաբինսկի մարզի վարչության մամուլի ծառայությունում։

«Ռոսգվարդիայի» աշխատակիցները տեղեկություն են ստացել տագնապի ազդանշանի գործադրման մասին Տրակտորոզավոդսկի ոստիկանության միգրացիայի հարցերի բաժնում։ Ժամանել ենք պատահարի վայր։ Նրանց դիմել էր բաժնի աշխատակիցը, որն էլ մատնանշել էր այդ տղամարդուն»,- ասել են մամուլի ծառայությունում։

Այստեղ ավելացրել են, որ միգրացիայի հարցերի բաժին եկած ՀՀ քաղաքացին (1993թ. ծնվ.) ստուգվել է տվյալների շտեմարանում։ Հայտնաբերվել է, որ նա հայրենիքում դաշնային հետախուզման մեջ է 2023թ. մայիսից։ Նրան փնտրում էր Հայաստանի Հանրապետության ՆԳՆ Շենգավիթի ոստիկանական բաժինը՝ որպես դատապարտյալ, որը թաքնվում էր քննության մարմիններից։