Search
Close this search box.

ՖՈՏՈ. Քանյե Ուեսթը փոխարինել է իր բոլոր ատամները տիտանե պրոթեզներով

Ռեփեր և պրոդյուսեր Քանյե Ուեսթի բոլոր ատամները հեռացրել են և փոխարինել տիտանի պրոթեզներով, հայտնում է Daily Mail-ը։

Հրատարակությունը գրում է, որ արտիստը հպարտությամբ ցուցադրել է իր նոր ժպիտը Instagram-ում, ինչպես նաև համեմատել է իրեն հայտնի չարագործ Ժոզերի (Ռիչարդ Քիլ) հետ Բոնդի «Լրտեսը, ով սիրում էր ինձ» ֆիլմից։

Ինչպես նշում է Daily Mail-ը, եզակի տիտանի կառուցվածքն արժե 850 հազար դոլար, որն ավելի թանկ է, քան ադամանդը: Նշվում է, որ աստղի նոր ատամնաշարը Բևերլի Հիլզում տեղադրել է բժիշկ Թոմաս Քոնելին Նաոկի Հայաշիի հետ միասին։

«Մենք հաճույք էինք ստանում Քանյեի հետ աշխատելու ամեն քայլափոխի: Եզակի արվեստ ստեղծելու նրա մոտեցումը գերազանցում է ատամնաբուժական առաջընթացը: Նրա տեսլականը ստոմատոլոգիական գիտության հետ համատեղելով ստեղծեց այս էպիկական պատկերը», – ասել է Քոնելին հրատարակությանը:

2010 թվականին ռեփերը թոք-շոուի հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսին խոստովանել է, որ ամբողջությամբ հեռացրել է ատամների ամբողջ ստորին շարքը։ Փոխարենը նա ադամանդներով ոսկե իմպլանտներ է տեղադրել։