Search
Close this search box.

Իգոր Նիկոլայեւի կինը` արտիստից բաժանվելու լուրերի մասին

Իգոր Նիկոլաեւի կինը՝ Յուլիա Պրոսկուրյակովան, հերքել է կոմպոզիտորից բաժանվելու մասին լուրերը։ Այս մասին գրում է aif.ru-ն։ Երգչուհին սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որում ողջ ընտանիքն ու ընկերները Ամանորը նշում են գյուղական տանը։

Երկրպագուները կասկածել են, որ զույգը բաժանվել է՝ նկատելով տեսանյութում, որ հյուրասենյակի դաշնամուրի վերեւում այլեւս կախված չէ ընտանեկան լուսանկարը, փոխարենը հայտնվել էր մեկ այլ նկար։

Պրոսկուրյակովան շտապել է հանգստացնել երկրպագուներին։ Նա նշել է, որ ընտանեկան լուսանկարը միշտ կախված է եղել իրենց մոսկովյան բնակարանում ու որեւէ կապ չունի իրենց ներկայիս բնակության վայրի հետ։

«Ընտանեկան նկարը բնակարանում է։ Նույն վիճակում կախված է»,- վստահեցրել է Պրոսկուրյակովան։