Search
Close this search box.

Լուիզա Ներսիսյանը` իր և Հրանտ Թոխատյանի բաժանման լուրերի մասին

Starnews.am-ը գրում է. Դերասանուհի Լուիզա Ներսիսյանի նկատմամբ հանրային հետաքրքրությունը մեծացավ նրա և դերասան Հրանտ Թոխատյանի ամուսնությունից հետո։ Նրանց միությունը բավականին քննարկվեց ու քննադատվեց, իսկ հիմնական պատճառը Լուիզայի և Հրանտի՝ 19 տարվա տարիքային տարբերությունն էր։ Այս տարիների ընթացքում բազմիցս լուրեր են պտտվել նաև նրանց բաժանման մասին։

Դերասանուհին բազմիցս հերքել է լուրը, մասնավորապես ասելով հետևյալը.

«Իմ մասին շատ ստեր եմ լսել, օրինակ` այն, թե իբր ես ռեստորան ունեմ: Իսկ ամենազվարճալի ասեկոսեները պտտվում են այն ժամանակ, երբ ես կամ ամուսինս` Հրանտ Թոխատյանը, մեկնում ենք քաղաքից դուրս` նկարահանումների: Ամեն անգամ նման դեպքերում մարդիկ բամբասում են, թե մենք ամուսնալուծվել ենք, բայց հետո խոսակցությունների ալիքը մարում է»:

Այս անգամ Լուիզան կրկին անգամ հերքում է իր և Հրանտ Թոխատյանի բաժանման լուրերը`հրապարակելով համատեղ ջերմ ու սիրառատ կադրեր: