Search
Close this search box.

«Ժողովուրդ». Ավտոկայանատեղիների 160 հազար դրամը ոչ թե 1 տարվա համար է, այլ նաև 6, 8 ամսվա. նոր նրբություն

2024 թվականի հունվարի մեկից հաստատվել են ավտոկայանատեղիների կարմիր գծերի նոր գները, և տարեկան սպասարկման գինը 160 հազար դրամ է։ Ուսումնասիրելով հաստատված օրենքի նշված կետը՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ դրանք ամենևին էլ տարեկան վճարներ չեն: Եթե ավտոկայանման 1 տարվա համար ցանկանում եք վճարել, օրինակ, մարտի 1-ից, ապա ստիպված պետք է լինեք վճարել նույն 160 հազար դրամը։ Բացատրենք՝ ինչպես. օրենքը սահմանում է, որ յուրաքանչյուր ժամանակահատվածում կատարած վճար, որը ենթադրում է մեկ տարվա սպասարկում, գործում է ոչ թե մինչև հաջորդ տարվա նույն ժամանակահատվածը, այլ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը՝ ժամը 00:00-ն: Այսինքն՝ 6 ամսվա համար էլ, 12 ամսվա համար էլ նույն 160 հազար դրամը պետք է վճարի երևանցին:

Ստացվում է, որ քաղաքացիները եթե վճարեն հունվարից կամ ավելի ուշ՝ մայիսից, հունիսից կամ սեպտեմբերից, միևնույնն է, նույն 1 տարվա սպասարկման վճար է գանձվելու՝ 160 հազար դրամ, և այն ուժի մեջ կմնա մինչև դեկտեմբերի 31-ը։ Եղավ այնպես, որ կայանատեղիների վճարները ոչ թե Կենտրոնը բեռնաթափելու, այլ քաղաքային բյուջեն հարստացնելու և պարգևավճարների ձևով հեղափոխականների գրպաններ լցնելու համար են:

Մանրամասները՝ թերթի համարում: