Search
Close this search box.

Ղրիմի ափերի մոտ՝ Սև ծովի հատակին տոնածառ են տեղադրել

Ղրիմի ափերի մոտ՝ Սև ծովի հատակին, ամանորյա խաղալիքներով զարդարված տոնածառ է տեղադրվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են միջոցառման կազմակերպիչները։

«Թերակղզու արևելյան ափերից հինգ մետր խորության վրա երկու մետրանոց ծառ է ընկղմվել: Այս տարի ջուրը բավականին տաք է՝ մոտ 10-11 աստիճան»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ակցիային մասնակցել են Ղրիմի մոտ տասը ջրասուզակներ։ Արհեստական ​​ծառը զարդարել են ամանորյա խաղալիքներով, կախել են հերմետիկ ծաղկաշղթա։