Search
Close this search box.

Առաջին անգամ հայկական կինոն հայտնվել է «Օսկարի» կարճ ցուցակում

Հայաստանի ազգային կինոկենտրոնը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ առաջին անգամ հայկական կինոն հայտնվել է «Օսկարի» կարճ ցուցակում:

«Հայտարարվել են «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխության կարճ ցուցակները: Միջազգային խաղարկային 15 ֆիլմերի ցուցակում է Հայաստանը ներկայացնող ռեժիսոր՝ Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը, որը Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ստացել է պետական Ֆինանսական աջակցություն, հայկական կողմի պրոդյուսեր` Արման Նշանյան, արտադրող ընկերություն` People Of Ar Productions:
Ջերմորեն շնորհավորում ենք ամբողջ ստեղծագործական կազմին և մաղթում հաջողություն ու հաղթանակ:
«Օսկար»-ի մրցանակաբաշխության անվանակարգերը կհայտարարվեն՝ 2024թ. հունվարի 23-ին, իսկ «Օսկար»-ի արարողությունը տեղի կունենա 2024թ. մարտի 10-ին, Dolby թատրոնի Ovation Hollywood-ում և կհեռարձակվի ABC ուղիղ եթերով»,- ասվում է հաղորդագրության մեջ: