Search
Close this search box.

2019-ին մենք դատարանների դռները մի քանի ժամով փակել էինք՝ արդարադատության դռները բացելու համար․ Փաշինյան

2019 թվականին դատարանների մուտքերը շրջափակելու ակցիան շատերը փորձում էին ներկայացնել որպես արդարադատությունը խոչընդոտելու փորձ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իրականում մենք դատարանների դռները մի քանի ժամով փակել էինք արդարադատության դռները բացելու համար։ Բայց պետք է արձանագրեմ, որ արդարադատության դռները դեռևս լիարժեք, բավարար չափով բացված չեն։

Ուրեմն ինչ է պետք անել։ Իմ համոզմունքը շարունակում է լինել այն, որ մեր անելիքը պետք է մնա ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը, մենք պետք է կենդանի պահենք արդարադատության հանրային պահանջը՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների, անսասան պետք է պահենք մեր հավատը դատական անկախ համակագ ունենալու իդեալի նկատմամբ»,- ասաց նա։

«Այդ գործընթացում էական է ԱԺ-ի դերը: Դատական համակարգում պետք է ընտրվեն միայն այն թեկնածուները, որոնք հավատում են արդարությանն ու արդարադատությանը, անկախ դատական համակարգին և ունեն բարեվարքության պատշաճ աստիճան»,- ասաց վարչապետը: