Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալավերդցիները շրջափակել են համայնքապետարանի մուտքը և պահանջում են արտահերթ ընտրություններ

Ալավերդցիները բողոքի ակցիա են իրականացնում համայնքապետարանի մուտքի դիմաց և պահանջում են արտահերթ ընտրություններ։

Նրանք ավագանու ՔՊ անդամներից պահանջում են արտահերթ ընտրություններ անցկացնել, և իրենց փոխարեն չորոշել, թե ով պետք է ղեկավարի համայնքը։

Հիշեցնենք, որ այսօր Ալավերդի համայնքի ավագանին լարված իրավիճակում կարողացավ անվստահություն հայտնել Արկադի Թամազյանին: Համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը:

«Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելն ապօրինի է, եթե իրենք այդ դուխն ունեն, թող գնանք արտահերթ ընտրությունների, եթե վստահ են, որ նրանք իշխանություն ունեն։ Նրանք չունեն այդ իշխանությունը, չեն կարող ընտրվել և ձեր օգնությամբ են դա անում»,-ասաց բնակիչներից մեկը։

Հավաքվածները շենքի ներսում գտնվող ավագանու ՔՊ անդամներին դուրս էին հրավիրում՝ գոռալով՝ «դա-վա-ճա՛ն, դա-վա-ճա՛ն»։