Search
Close this search box.

Ալավերդու ավագանին անվստահություն հայտնեց Արկադի Թամազյանին, և նոր համայնքապետ ընտրեց ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանին

Ալավերդու ավագանին անվստահություն հայտնեց «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արկադի Թամազյանին, և նոր համայնքապետ ընտրեց ՔՊ-ի ղեկավար Դավիթ Ղումաշյանին:

Նշենք, որ այսօր Ալավերդիում արտահերթ նիստը գումարվեց, որին մասնակցում էր 14 անդամ։

Նիստի ն երկա էին Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու 27 անդամից 14-ը, որոնք միաձայն քվեարկեցին և անվստահություն հայտնեցի համայնքի ղեկավար «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արկադի Թամազյանին և նոր համայնքապետ ընտրեցին ՔՊ-ի ղեկավար Դավիթ Ղումաշյանին:

Նիստի գաղտնի քվեարկության ավարտից հետո նիստերի սենյակ մտավ գործող համայնքապետ Արկադի Թամազյանը, ներս մտավ նաև Մեսրոպ Առաքելյանը։

Թամազյանը նշեց, որ նիստը սկսել են օրենքի խախտմամբ, քանի որ պետք է 30 րոպե սպասեին, մինչ համայնքապետը կամ տեղակալը գային, և հետո միայն նրանց չգալու դեպքում նիստը կվարեր ավագ անդամը։

Հետո Մեսրոպ Առաքելյանը վերցրեց քվեատուփը՝ լրագրողներին ցույց տալու, որ արդեն քվեարկությունը տեղի է ունեցել, ինչից հետո լեզվակռիվ ու քաշքշուկ սկսվեց։ Ոստիկանները դուրս տարան Առաքելյանին։

Քվեատուփի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով առաջարկվեց նախկին քվեարկությունը համարել անվավերև քվեարկել երկրորդ անգամ:

Նշենք, որ սենյակում է նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Վերջինիս և Թամազյանի միջև ևս լեզվակռիվ սկսվեց, վիրավորանքներ հնչեցին։ Ոստիկանները դուրս տարան նաև Թամազյանին։

Հիշեցնենք, որ Ալավերդու համայնքապետարանի շենքի մուտքի մոտ բողոքի ակցիան են իրականացնում Ալավերդի բնակիչներն՝ ի պաշտպանություն համայնքապետի։

Նշենք, որ ըստ «Ապրելու երկիր» կուսակցության համահիրմնադիր Մեսրոպ Առաքելյանի՝ ոստիկանները բռնի ուժով ջարդել են Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճի դուռն՝ արգելելով համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի մուտքը։