Search
Close this search box.

Տարեց ամերիկուհին «հիվանդանալու շնորհիվ» վիճակախաղով 1 մլն դոլար է շահել

ԱՄՆ-ի տարեց բնակչուհին գնացել է դեղատուն և շահել մեկ միլիոն դոլար: Այս մասին հայտնում է UPI-ն։

Բախտը ժպտացել է Վիրջինիայից Մարի Էդվարդսին: Ամերիկուհին հիվանդացել է և գնացել դեղատուն՝ բժշկի դուրս գրած դեղատոմսով դեղեր գնելու։ Այնտեղ նա որոշել է Spectacular վիճակախաղի տոմս գնել:

Պաշտպանիչ շերտը ջնջելուց հետո Էդվարդսն իմացել է, որ դարձել է ջեքփոթը շահած երջանիկը։

«Սա ֆանտաստիկ և անհավատալի է», – տպավորություններով կիսվել է կինը: