Search
Close this search box.

«Ի՞նչ է արվելու տնտեսական կոլապսը կանխելու համար»․ Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ներկա քաղաքական իրադրությունը պահանջում է գործող քաղաքական ղեկավարությունից/գործադիր իշխանության ղեկավար այրերից և առաջին հերթին վարչապետից պատասխանել հանրությանը միտքը և հոգին փոթորկող հետևյալ հարցադրումներին՝

1. Ի՞նչ է արվելու տնտեսական կոլապսը կանխելու համար, եթե Լարսի ճանապարհը, որտեղ արդեն 3200 հայկական բեռնատար է կանգնած չբացվի:

2. Արդյո՞ք գոյություն ունեն ելքեր էներգետիկ համակարգի գոյությունն ու գործունեությունը ապահովելու համար, եթե պատժիչ քայլով կասեցվի ռուսական գազի և բենզինի մատակարարումը կամ էլ այն շարունակվի մատակարարվել շուկայական-միջազգային գներով։

3. Արդյո՞ք հաշվարկվել են այն վնասները, որ կարող է կրել մեր ազգաբնակչությունը, եթե արգելվի ՌԴ-ից ՀՀ տրանսֆերները:

4. Ի՞նչ է արվելու այն դեպքում, եթե Ադրբեջանը օգտվի ստեղծված ուժային վաակումից և Թուրքիայի օժանդակությամբ, Ռուսաստանի և Իրանի պասիվությունը և չեզոքությունը ապահովելով գնա ուժային լուծումների սահմանագծման և միջանցքի հարցերում: Արցախի հայկականության կայծակնային վերացումը դրա վառ օրինակն է:

5. Արդյո՞ք գնահատվել և հաշվարկվել են այն սպառնալիքները, որոնք բխում են Արևմուտքի հետ պատերազմով թելադրված ռուս-թուրք-ադրբեջանական ներկա համագործակցային ձևաչափից ու ՌԴ-Իրան հակաարևմտյան միասնական դիրքորոշումից: Սպառնալիքներ որոնք տեսանելի են կապված ՀՀ-ԵՄ-ԱՄՆ մերձեցման քաղաքականությունից, երբ դա թշնամաբար է ընկալվում Մոսկվա-Թեհրան-Բաքու, երբեմն նաև Անկարա շրջանակում»։