Search
Close this search box.

Սուպեր Սաքոն այցելել է ծանր առողջական խնդիր ունեցող երգիչ Կարեն Հակոբյանին

Starnews.am-ը գրում է․ StarNews-ը դեռ ամիսներ առաջ է հայտնել, որ տասնամյակներ առաջ հայ երգարվեստում հայտնի և սիրված երգիչ Կարեն Հակոբյանն այսօր օգնության կարիք ունի: Վերջինս գտնվում է անկողնային վիճակում: Խնդիրը գլխի հետ է կապված, արյան զեղում ունի:

Կարենը պարբերաբար դիմում է հանրությանը`իրեն օգնություն ցուցաբերելու խնդրանքով, քանի որ բուժումներն այնքան էլ մատչելի չեն:

Երեկ երգիչ Սուպեր Սաքոն այցելել է Կարենին և համատեղ լուսանկար հուապարակել: Բնականաբար երգչի այցը եղել է նաև օգնության նպատակով:

Նշենք, որ Կարեն Հակոբյանը կար ժամանակ, երբ բնակվում էր ԱՄՆ-ում եւ տևական ժամանակ բնակվելուց հետո վերադարձել էր Հայաստան: Նրա վերջին հայտնի տեսահոլովակը «Սիրել եմ»-ն է: