Search
Close this search box.

Փաշինյանը նշանակում է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 29-ի որոշմամբ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշանակվել է Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագրի անբաժանելի մասը կազմող ընկերության կանոնադրության 11-րդ հոդվածի 2-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին նշանակել Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ»,- ասված է որոշման մեջ: