Search
Close this search box.

Չէի ասի, որ քաղաքական տարրեր կան․ Վահան Քերոբյանը՝ Լարսում ստեղծված իրավիճակի մասին

Մենք վերցրել ենք «Ռոսսելխոզնադզորի» հրապարակած նյութերը և ուսումնասիրում ենք դրանք, որպեսզի հասկանանք, թե ինչքանով են մեր տնտեսվարողների արտադրած ապրանքները անհամապատասխան այն կարգավորումներին, որոնք կիրառում է ՌԴ-ն։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Հարցին՝ տեսնում է քաղաքական տարրեր այս գործընթացներում, նախարարը ասաց․

«Ես այդպես չէի ասի, մեզ համար ուղղակի տարօրինակ է, որ մեկ ամբողջ տարվա մեջ 35 մեքենա է վերադարձվում և հետո երկու օրվա մեջ ևս 35 մեքենա։ Դա այն դեպքում, երբ մատակարարները իրենք ապրանքների որակի մեջ որևէ փոփոխություն չեն արել»։

Քերոբյանն ասաց, որ ԵԱՏՄ շրջանակում հրատապ խորհրդակցություն են հրավիրել առաջացած խնդիրները լուծելու համար։

Լրագրողի հարցին՝ ռուսական շուկային որպես այլընտրանք ստեղծվե՞լ է մեկ այլ արտահաման շուկա, Քերոբյանն ասաց․

«Ի՞նչ է նշանակում արտահանման այլընտրանք ստեղծել, այսինքն այդ ապրանքը այսօր հնարավո՞ր չէ արտահանել Իրաք, ԱՄԷ և այլն։ Ցանկացած արտահանող ինքը պետք է բանակցի իր գնորդների հետ և իր ապրանքը վաճառի տարբեր շուկաներում։

Կառավարությունը օգնում է, որ տասնյակ արտահանողներ գնան Չինաստան ցուցահանդեսի, այնտեղ ձեռք բերեն նոր գործընկերներ և այլն»։