Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս «խաղաղությունը» նոր պատերազմի է բերելու. Սերժ Սարգսյան

Թիրախավորումներն ինձ համար սովորական երեւույթ են արդեն 30 տարուց ավելի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ավանդաբար դա սկսել են անել ադրբեջանցիները, այնուհետեւ 1990-ականների կեսերին նրանց ձայնակցել են նաեւ տեղացիները, իսկ հիմա առանձնապես ոչինչ չի փոխվել: Այդ երգչախմբին միացել են նոր ձայներ՝ նոր տոյանությամբ: Չգիտեմ՝ իրենք գիտակցո՞ւմ են, որ իրենց համարելով ընդդիմադիր, ջուր են լցնում Հայաստանի կառավարիչների ջրաղացին: Այս նույնը առանձին առանձնահատկություններով վերաբերում է նաեւ ՀՀԿ-ին:

Իմ կարծիքով ամենակարեւորն այն է, որ թիրախավորվել է Հայաստանը, մեր պետությունն ու պետականությունը»,-ասաց նա: