Search
Close this search box.

Սամվել Շահրամանյանը ԱԺ-ում է՝ որպես ԱԱԾ նախկին տնօրեն

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այս պահին ԱԺ-ում է՝ մասնակցելու 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։ Ինչպես հայտնում են ԱԺ-ում գտնվող ԶԼՄ-ները՝ այս պահին հանձնաժողովի նիստն ընթանում է՝ դռնփակ ռեժիմով։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր նաև ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին ծանուցելու մասին։ Դեռևս Հարությունյանը պաշտոնապես չի արձագանքել՝ կմասնակցի արդյոք, թե ոչ, սակայն հարկ է նշել, որ նրա վերաբերյալ քրեական վարույթ է քննվում, հետևաբար, նույն հանգամանքների վերաբերյալ նրա՝ ԱԺ-ում «հարցաքննությունը» կարող է ոչ այդքան իրավաչափ համարվել։

«Որքանով ես եմ տեղյակ, Սամվել Շահրամանյանին քննիչ հանձնաժողով հրավիրել են ոչ թե որպես Արցախի նախագահի, այլ որպես 2018-2020 թվականների ընթացքում ԱԱԾ նախկին տնօրենի»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հրավեր է ուղարկել նաեւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին։