Search
Close this search box.

Պուտինի օգնականն ակնկալում է, որ Փաշինյանը դեկտեմբերին կգնա Ռուսաստան

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովներին, հայտնում է ТАСС-ը։

«Ես կարծում եմ, որ (Հայաստանի ներկայացուցիչները) կգան Սանկտ Պետերբուրգ։

Տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ավանդական հանդիպումը և կլինի ԵԱՏՄ պաշտոնական հանդիպումը։ Ի դեպ, այս հանդիպման ժամանակ Ռուսաստանից հետո նախագահում է Հայաստանը, ուստի կարծում եմ, որ Փաշինյանը կգա էստաֆետը Վլադիմիր Պուտինից վերցնելու»,- լրագրողներին ասաց Կրեմլի ներկայացուցիչը։