Search
Close this search box.

«Ժամանակ». «Սեռի կարդինալներ» Ծառուկյանի մոտ. Խաչատուր Սուքիասյանն ու Իշխան Զաքարյանը մեծ պլաններ ունեն

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում «Ծառուկյան» դաշինքի ղեկավար եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ «սեռի կարդինալի» դերում են Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը եւ գործարար Խաչատուր Սուքիասյանը:

Վերջիններս հույս ունեն, որ «Ծառուկյան» դաշինքը մաս կկազմի նոր ձեւավորվելիք կառավարությանը, եւ այդ ժամանակ կառաջանա դաշինքից փոխվարչապետ առաջադրելու խնդիր:

Թե Զաքարյանը, թե Սուքիասյանը իրենց համարում են փոխվարչապետի հարմար թեկնածուներ: Երկուսն էլ իրենց գլխավոր խնդիրն են համարում Գագիկ Ծառուկյանին «պաշտպանել» անցանկալի անձանցից եւ ինֆորմացիոն հոսքերից: Ուշագրավ է, որ դա նրանց հաջողվում է»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: