Search
Close this search box.

Հայտնի է դարձել, թե ինչը կարող է հարյուր անգամ արագացնել քաղցկեղի զարգացումը

Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ օրգանիզմում խոլեստերինի ավելցուկը կարող Է ավելի քան հարյուր անգամ արագացնել աղիների քաղցկեղի զարգացումը: Այս մասին հաղորդում Է Science Alert պորտալը:

Հետազոտողները փորձեր են կատարել լաբորատոր մկների վրա՝ դրանց բաժանելով երկու խմբի: Դրանցից մեկին նստեցրել են խոլեստերինի բարձր պարունակությամբ սննդակարգի: Մյուս խմբի համար մասնագետներն «անջատել են» Lpcat3 ֆերմենտը՝ դրա արգելափակումը հանգեցնում Է խոլեստերինի մակարդակի բարձրացման:

Դրա հետեւանքով բոլոր կրծողների մոտ նկատվել Է ցողունային բջիջների ակտիվ բաժանում, որի պատճառով դրանց աղիների հյուսվածքներն աճակալել են եւ դրանք երկարել են: Այդ ամենը հանգեցրել Է հաստ աղու մեջ քաղցկեղային ուռուցքների արագացված գոյացման:

«Մենք անհանգստացանք՝ իմանալով, որ խոլեստերինն ազդում Է աղիների մեջ ցողունային բջիջիների աճի վրա, ինչն, իր հերթին, ուռուցքի առաջացման արագությունը մեծացնում Է ավելի քան հարյուր անգամ»,- ասում Է հետազոտության առաջատար հեղինակ դոկտոր Փիտեր Թոնտոնոզը: Այժմ գիտնականները պետք Է պարզեն, թե գոյությունի ունի արդյոք կապ բարձր խոլեստերինի եւ քաղցկեղի մյուս տիպերի միջեւ: