Search
Close this search box.

Հայաստանի համար նախատեսված ֆրանսիական զրահատեխնիկան՝ Փոթի նավահանգստում

X սոցիալական ցանցում տարածվել են վրացական Փոթի նավահանգստից արտահոսած լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք ցույց են տալիս, որ ավելի քան 20 ֆրանսիական ACMAT Bastion զրահամեքենաներ են բեռնաթափվում։ Դրանք, ենթադրաբար, պետք է փոխադրվեն Հայաստան։

APRI Armenia-ում ռազմական վերլուծաբան և հետազոտող Լեոնիդ Ներսիսյանը ևս X-ի իր միկրոբլոգում կիսվել է լուսանկարներով՝ գրելով, որ Հայաստանը ստացել է 21+ ֆրանսիական Bastion APC-ների առաջին խմբաքանակը, դրանք առաքվել են վրացական Փոթի նավահանգստով։

«Ենթադրաբար, դա նաև հաստատում է, որ նախկինում խոսակցություններում նշված 50 VAB MK3-ը նույնպես կարող է լինել գործող պայմանագրերի մաս», — գրել է նա:

Տարածվող լուրերում նշվում է, որ Թբիլիսին երկար տարիներ ճնշումների պատճառով հրաժարվում էր թույլ տալ ռազմական բեռների տեղափոխումը Հայաստան իր տարածքով։