Search
Close this search box.

ՖՈՏՈ. Հնդկաստանում մահացել է հայտնի դերասանը, ով նկարահանվել է 900 ֆիլմում

Հնդկաստանում 78 տարեկան հասակում մահացել է հայտնի դերասան Չանդրա Մոհանը։ Այս մասին հայտնում է Vcinema-ն։

Հրատարակության տվյալներով՝ դերասանը սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել։ Նա մահացել է երկրի հարավում գտնվող Հայդարաբադ քաղաքի հիվանդանոցում։

Չանդրա Մոհանը նկարահանվել է ավելի քան 900 ֆիլմերում և սերիալներում։ Նա արժանացել է մի շարք ազգային մրցանակների, այդ թվում՝ լավագույն կատակերգու և լավագույն կերպարի դերասան։