Search
Close this search box.

ՌԴ-ն Անդրկովկասից ոչ մի տեղ չի անհետանա, և մեր դաշնակիցները սա շատ լավ գիտեն. Լավրով

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Եվրամիությունը չի թաքցնում Ռուսաստանին Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից դուրս մղելու իր ծրագրերը, սակայն դա չի հաջողվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի վարող Պավել Զարուբինի հետ զրույցում։

«Եվրամիությունը չի թաքցնում մեզ ամեն կերպ զսպելու, Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից դուրս մղելու իր մտադրությունները: Դա չի ստացվի: Մենք այստեղ ենք պատմականորեն և ոչ մի տեղ չենք անհետանա: Եվ մեր գործընկերները, մեր դաշնակիցները սա շատ լավ գիտեն»,- ասել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։