Search
Close this search box.

Պարտված, բայց երջանիկ. ովքե՞ր էին մեկնել Բրյուսել՝ համաժողովի

Ավելի վաղ մենք գրել էինք, որ Բրյուսելում հայաստանյան ՀԿ-ները «Հայաստան-Եվրոպա» համաժողով են կազմակերպել, որին մասնակցում են Հայաստանում հայտնի սորոսական շրջանակները: Ֆորումն ուղիղ հեռարձակմամբ հրապարակվել է իշխանական civic.am կայքում եւ մի շարք այլ լրատվամիջոցներում:

Մենք նաև գրել էինք, որ կազմակերպիչը Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության պլատֆորմ կոչվող միավորումն է` Հովսեփ Խուրշուդյանի գլխավորությամբ: Բացելով համաժողովը՝ Խուրշուդյանը ինչ-որ այլ կազմակերպությունների անուններ էլ նշեց, բայց պարզ է, որ ոչ թե եվրոպական միջոցառում է, այլ զուտ հայկական` մի քանի եվրոպացիների մասնակցությամբ: Եւ կազմն էլ նույնն է, ինչ սովորաբար Հայաստանում է լինում. Լուսինե Հակոբյան, Հովսեփ Խուրշուդյան, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյան, Տիգրան Խզմալյան, Լևոն Բարսեղյան: 

Մի նոր դեմք միայն հայտնաբերեցինք` Արտակ Սերգոյան: Ճիշտ է` նա ՀԿ ունի. «Եվրոպահայերը՝ հանուն Հայաստանի զարգացման» ՀԿ նախագահն է, սակայն հայ հասարակությանը ծանոթ է Դոն Պիպոյի` Արթուր Ասատրյանի թիմից: Նա Դոն Պիպոյի բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր, ում Ասատրյանը հեռացրել է իր թիմից` ինչ-որ խնդիրների պատճառով: 

Չնայած նրան, որ մենք՝ օրվա իշխանությունների թեթև ձեռքով կորցրինք մի ողջ Արցախի Հանրապետություն, չնայած նրան, որ ունենք բազմաթիվ ռազմագերիներ՝ ներառյալ Արցախի նախկին ղեկավարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները, չնայած նրան, որ Վագիֆ Խաչատրյանն օրերս Բաքվում դատապարտվեց 15 տարվա ազատազրկման, չնայած նրան, որ արցախահայերը սովի են մատնվել, իսկ Իլհամ Ալիևը հոխորտում է Զանգեզուրի միջանցքի մասին, սպարապետ Վազգեն Սարգսյանը եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ու քաղաքագետ Արեք Քոչինյանը բերանը լայնակի բացած Բրյուսելում կայացած «հույժ կարևոր» համաժողովից հետո լուսանկար են հրապարակել: Այս լուսանկարից կարելի է կարծել, որ Արցախը վերադարձված է, Ադրբեջան պետությունն էլ՝ պարտությունից ջախջախված:

hraparak.am