Search
Close this search box.

Փաշինյանը Փարիզ, ԱԽՔ քարտուղարը Գրիգորյանն էլ Բրյուսել․ ՀՀ իշխանության Եվրոպական շաբաթը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ գրասենյակը։

«Գրիգորյանը նոյեմբերի 10-ին կմասնակցի «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովին»,– ասված է հաղորդագրությունում:

Այցի ընթացքում ԱԽ քարտուղարը մի շարք աշխատանքային հանդիպումներ կունենա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մեկնել է Փարիզ։ Նա մասնակցելու է «Փարիզի խաղաղության համաժողով 2023»–ին։ Տեղեկությունը հրապարակված է համաժողովի պաշտոնական կայքէջում։