Search
Close this search box.

Բիթքոինի արժեքը 2022թ. մայիսի 6-ից հետո առաջին անգամ գերազանցել է 36 հազար դոլարը

Բիթքոինի արժեքը 2022թ. մայիսի 6-ից հետո առաջին անգամ գերազանցել է 36 հազար դոլարը։ Այս մասին տեղեկացրել է Coindesk պլատֆորմը։

Տվյալների համաձայն՝ բիթքոինի արժեքը ավելացել է 1,73 տոկոսով՝ 36,031 հազար դոլար։ Մոսկվայի ժամանակով ժամը 2.51-ին աճը դանդաղել է, եւ ցուցանիշը կազմել է 35,758 հազար դոլար (+0,98 տոկոս)։

Վերջին անգամ բիթքոինի արժեքը գերազանցել էր 36 հազար դոլարը 2022թ. մայիսի 6-ին։