Search
Close this search box.

ՀՀ-ն Հնդկաստանից անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգ է գնում․ Eurasian Times

Հայաստանը Հնդկաստանից գնում է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հակադրոնային համակարգ։ Այս մասին գրում է Eurasian Times պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ Հայաստանը պայմանագիր է կնքել Հնդկաստանի կողմից մշակված Zen հակադրոնային համակարգ գնելու շուրջ, որի արժեքը կազմում է 41,5 միլիոն ԱՄՆ դոլար։ Դրա մեջ ներառված են ինչպես հակադրոնային համակարգը, այնպես էլ զինվորների վերապատրաստումը։

Պարբերականը նշում է, որ Zen Technologies ընկերության կողմից մշակված հակադրոնային համակարգը տեղորոշում է և դասակարգում ԱԹՍ-ները, հայտնաբերում է դրանց կողմից իրականացվող պասիվ հետախուզությունը, նաև վերացնում է սպառնալիքը՝ խափանելով ԱԹՍ-ների կապի համակարգը։

Zen Technologies-ը հայտարարել է, որ 2023 թ․ հոկտեմբերի 28-ին կայացած խորհրդի հանդիպման ընթացքում հավանություն է տրվել Հայաստանում մասնաճյուղի բացմանը։