Search
Close this search box.

Ողբերգական լուր՝ Գեղարքունիքի մարզից. կան զոհեր, վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 06:10-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 25 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են Honda CRV և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի ամբուլատոր կենտրոն: Ավելի ուշ Ճամբարակի ամբուլատոր կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության բաժին, որ վիրավորներից մեկը ճանապարահին մահացել է: Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: Ford Transit-ը բարձված է եղել կարտոֆիլով, բախման հետևանքով այն թափվել է։