Search
Close this search box.

Հայտնի է՝ ուր են տեղափոխվել Իսրայելից Պուգաչովան ու Գալկինը

Երգչուհի Ալլա Պուգաչովան ու Մաքսիմ Գալկինը երեխաների հետ Կիպրոսում են։ Լիմասոլում գտնվող իր տնից Պուգաչովան կապվել է երկրպագուների հետ՝ Instagram-ի իր էջում տեղադրելով իր և ամուսնու լուսանկարները։

«Շարունակում ենք ապրել»,- կարճ գրառում է արել Պուգաչովան։

Անցյալ տարի երգչուհին ընտանիքի հետ լքել էր Ռուսաստանն ու բնակություն հաստատել Իսրայելում։

Իսրայելի և Պաղեստինի միջև ռազմական բախումների ժամանակ Ալլա Պուգաչովան, Մաքսիմ Գալկինն ու նրանց երեխաները հեռացել են Իսրայելից ու տեղափոխվել են Կիպրոս՝ Լիմասոլ քաղաքում գտնվող Պուգաչովայի առանձնատուն, որը նա գնել է 2017 թվականին։