Search
Close this search box.

Ինքնասպանությունից առաջ կինը հանդիպել է Դավիթ Տոնոյանի հետ. ինչ է տեղի ունեցել իրականում

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «37-ամյա կնոջ և նրա դստեր հետ պատահածը ցնցեց հանրությանը; Ի՞նչը կարող էր երիտասարդ կնոջը ստիպել նետվել կամարջից՝ իր հետ տանելով նաև 9-ամյա դստերը։ Շրջանառվում են մի քանի վարկածներ։ Մասնավորապես, որ կնոջ նախկին ամուսինը կրոնական աղանդի անդամ է եղել։ Սակայն ամուսնու հարազատները հրապարակայնորեն հերքել են այդ վարկածը։

Այդուհանդերձ, ամենահավանական վարկածը մնում է այն, որ կինը այդ քայլին գնացել է որոշակի սոցիալական դրդապատճառներով; Խնդիրն այն է, որ կինը ապրում էր իր հայրական տանը տարեց ծնողների հետ։ Անցած տարի նրա մորը ազատել էին աշխատանքից։ Մայրը աշխատելիս է եղել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում։

Երիտասարդ կինը նույնպես աշխատում էր նույն կառույցում և նրան նույնպես ազատելու մտադրություն է եղել։ Վերջինս, սակայն, ըստ տարածված տեղեկությունների, հանդիպել է նախարար Դավիթ Տոնոյանին, և խնդրել, որ իրենց ընտանիքից միանգամից երկու հոգու գործազուրկ չդարձնի։ Նախարարը ընդաոաջել է եւ նրան տեղափոխել մեկ այլ աշխատանքի ավելի ցածր աշխատավարձով։

Սյդպիսով, եթե նախկինում կինը եւ նրա մայրը միասին ստանում էին մոտ 300 հազար դրամ աշխատավարձ, անցած տարեվերջից այդ գումարը միանգամից դարձել է 75 հազար դրամ։ Արդյոք ընտանիքը ունեցե՞լ է եկամուտների աղբյուրներ, հայտնի չէ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթում: