Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մե՞զ էիք ՕԵԿ ասում, այ անկենuшգիրներ. Խաչատրյանը՝ ավագանու անդամին

Նոր քիչ առաջ մեջտեղի շարքերում նստած մեկը ոգեւորված ձեռքը տնկած խոսում էր. քրգործերի՞ց եք խոսում, ո՞ւր ա, էստեղ ձեր շարքերում պետք է նստած լիներ մեկը, ում բերածների վրա բազմաթիվ քրգործեր կա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում դիմելով «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանին, ասաց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ նկատի ունենալով նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին:

«Տենց ձեռքերը տնկել, ոգեւորված խոսե՞լ եք: Չփորձեք հաջոևդ անգամ մեր ժողովրդի մասին տենց ձեռքով խոսել: Դուք մեր ձեռքերը դեռ չեք տեսել»,-ասաց Խաչատրյանը, իսկ Պեդրո Զարոկյանը տեղից ինչ-որ բան էր բղավում:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ որքան էլ հնչող ելույթը լինի էմոցիոնալ կամ որեւէ քաղաքական ուղղվածության, տեղից արձագանքել պետք չի, քանի որ բոլորն ունեն ելույթի իրավունք:

Անի Խաչատրյանը շարունակեց՝ դիմելով Մեդրո Զարոկյանին. «Մե՞զ էիք ՕԵԿ ասո՞ւմ, այ անհայտ ծագման արարածներ: Այդ պիտակները կպցնելուց առաջ առհասարակ ձեր կենսագրությունները նայեք, ձեր թիմից շատերը այնքան հաճախ են ճամբար փոխում, այնքան հաճախ են կուսակցություններ ու ցուցակներ փոխել, որ նույնիսկ անունը չեն հիշում: ՕԵ՞Կ, դուք ո՞վ եք, նույնիսկ ձեր կուսակցությունը կենսագրություն չունի, անկենսագիրները չփորձեն հաջորդ անգամ «Հանրապետություն» կուսակցությանը որեւէ պիտակավորում տալ: Թե չէ ձեր Կարգին Հայկոյին կբերեք կնստացնեք էստեղ, հերթով պիտակներ, քաղաքապետ եղած իր տարիները կհիշեցնենք:Շորերն էլ կարա ինքը ընտրի, ինչ սեռի շոր հագնի»: