Search
Close this search box.

ՌԴ խաղաղապահները չկարողացան կամ չցանկացան ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը

ՌԴ խաղաղապահները չկարողացան կամ չցանկացան ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը։ The Wall Street Journal-ին տված հարցազրույցի ընթացքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ ես խոսում եմ ձախողման մասին, նկատի ունեմ, որ ռուսական խաղաղապահ զորքերը չկարողացան կամ չցանկացան ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը», – մասնավորապես նշել է ՀՀ վարչապետը։

Փաշինյանը նաև խոսել է արցախահայության հետագա ճակատագրից՝ կարծիք հայտնելով, որ եթե նրանք «ԼՂ վերադառնալու հնարավորություն կամ ցանկություն չունենան, մենք ամեն ինչ կանենք, որ նրանք մնան ու ստեղծագործեն Հայաստանում»։