Search
Close this search box.

«Ապրելու երկիր» կուսակցությունը դիմելու է դատախազություն՝ Տիգրան Ավինյանի կողմից լիազորությունների գերազանցման մասով քրեական գործ հարուցելու պահանջով

Երևանի ավագանու կողմից քաղաքապետի ընտրությունից հետո տեղի ունեցած քաղաքապետի երդմնակալության արարողությունն իրականացվել է օրենքի կոպիտ խախտումով, ինչի արդյունքում ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետը չի կարող ստանձնել իր լիազորությունները։
«Երևան քաղաքում տեղական ինքակառավարման մասին» օրենքի 47-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում։ Երևանի ավագանու հոկտեմբերի 13-ի հրավիրված նիստի ժամանակ քվորում չի եղել` քանի որ երեք խմբակցությունները չեն մասնակցել նիստին։

Արդյունքում, նիստը տեղի չի ունեցել և Երևանի քաղաքապետը չի ստանձնել իր լիազորությունները։ Այս պարագայում Երևանի քաղաքապետը չի կարող հրավիրել ավագանու նիստեր, կատարել օրենքով սահմանված այլ լիազորություններ։

Նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել նաև Թալին և Սիսիան համայնքերում։ Մասնավորապես, 2022թ․ մայիսի 13-ին Կառավարությունը դադարեցրել է Թալին համայնքի ավագանու լիազորությունները՝ հիմնավորելով երդման արարողության նիստին քվորում չլինելու և հետագայում նիստեր չհրավիրելու հանգամանքը։ 2022թ․ դեկտեմբերի 29-ին Կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել Սիսիան համայնքի ավագանու լիազորությունները՝ նաև երդման արարողության նիստին քվորում չլինելու հանգամանքով։
Կոչ ենք անում, ընդդիմադիր խմբակցություններին չմասնակցել օրենքի ակնհայտ խախտումով հրավիրվող ավագանու նիստերին։

«Ապրելու երկիր» կուսակցությունը դիմելու է դատախազություն՝ Տիգրան Ավինյանի կողմից լիազորությունների գերազանցման մասով քրեական գործ հարուցելու պահանջով։

«Ապրելու երկիր» կուսակցություն