Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հասան Ռոհանիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Հանրապետության Նախագահը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին՝ սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին։

Հիշեցնենք, որ «Aseman Airlines» ավիաընկերության «ATR» ինքնաթիռը, որը Թեհրան-Յասուջ չվերթն էր կատարում, այսօր առավոտյան տեղի ժամանակով 8-ին օդ է բարձրացել և գրեթե 50 րոպե հետո անհետացել ռադարներից: Եղանակային վատ պայմաններում օդանավը մխրճվել է Դենա լեռնաշղթայի մեջ: Օդանավում եղած 66 մարդիկ՝ 60 ուղևոր, այդ թվում՝ մեկ երեխա և, անձնակազմի 6 անդամները մահացել են: