Search
Close this search box.

Իվոբի. Սովորում եմ Օզիլից և Մխիթարյանից

Ինչպես տեղեկացնում են Armsport.am ից՝  Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Ալեքս Իվոբին հայտնել է, որ շարունակում է սովորել իր թիմակիցներից։

21-ամյա ֆուտբոլիստը մասնավորապես տվել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի և գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլի անունները։

«Դեռ սովորում եմ, դեռ երիտասարդ եմ։ Շարունակում եմ սովորել թիմակիցներիցս՝ Օզիլից և Մխիթարյանից։

Ամեն անգամ, երբ խաղալու շանս ունեմ, շնորհակալ եմ դրա համար»,- նիգերիացու խոսքը մեջբերում է Daily Star-ը։