Search
Close this search box.

ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի և շոգ եղանակի պայմաններում մարդիկ բախվում են նաև ջրի սակավության խնդրին

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում անդրադարձել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ)՝ ջրի կենսական կարևորության մասին գրառմանը՝ ընդգծելով, որ այսօր Արցախի հայերը կանգնած են ջրի պակասի խնդրի առաջ։

«Այո՛, ջուրը կյանք է, ոչ մեկը չպետք է անտեսվի։

Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղում հումանիտար ծանր ճգնաժամի և ամռան շոգ եղանակի պայմաններում մարդիկ բախվում են նաև ջրի սակավության խնդրին։ Վառելիքի բացակայության պատչառով պոմպերն աշխատում են իրենց հզորության կեսի չափով։

ՄԱԿ-ը, ՊԳԿ-ն և այլ կազմակերպությունները պետք է համախմբեն ջանքերը՝ բացելու Լաչինի միջանցքը», – գրել է ԱԳՆ խոսնակը։

Այս Բաժնից