Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարսն ու փեսան իրենց հարսանիքը նշել են ժшյռից ցшծ նետվելnվ

Իտալիայից ժամանած զույգը հարսանիքը կազմակերպել է ժայռի վրա և ցատկել այնտեղից՝ հյուրերի հետ միասին։ Այդ մասին գրում է NDTV-ն։

Այժմ վիրուսային կերպով տարածվող տեսանյութում հարսն ու փեսան կանգնած են քահանայի հագուստով տղամարդու կողքին՝ ժայռի ծայրին:

Հանդիսավոր արարողությունից հետո հարսնացուն ասում է «համաձայն եմ», և նորապսակները հյուրերի հետ միասին ցատկում են 1200 մետր բարձրությամբ ժայռից։

Հարսն ու փեսան ցատկել են սովորական պարաշյուտներով, իսկ տոնի մի քանի այլ մասնակիցներ՝ հատուկ skydiving կոստյումներով։