Search
Close this search box.

Բլինքենը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են միջազգային, տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:

Զրույցի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում իրադարձությունները, մասնավորապես` Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև սևծովյան հացահատիկային գործարքի վերականգնումը, Սև ծովում անվտանգությունը և ՆԱՏՕ-ի ընդլայնումը: