Search
Close this search box.

Ռուս սահմանապահներն Արմավիրի մարզում թուրք սահմանախախտի են ձերբակալել

Հայաստանում ծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հանգստյան օրերին Ախուրյան գետի ափին (Արմավիրի մարզ) ձերբակալել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացու, տեղեկացնում է  Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:

Թուրքիայի քաղաքացին ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը և փորձել ձուկ որսալ Հայաստանի տարածքում: Րոպեներ անց նա ձերբակալվել է:

Օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածը Թուրքիայի Դիգոր գավառի Ղարաբաղ բնակավայրի բնակիչ է՝ ծնված 1995 թվականին: Նա խոստովանել է մեղքը:

Համաձայն փոխգործակցության կարգի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը տեղյակ են պահվել կատարվածի առնչությամբ: