Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արձանագրեք, որ որևէ կառույց ի վիճակի չէ ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը․ պետնախարարը՝ ԿԽՄԿ ներկայացուցչին

Այսօր՝ հուլիսի 29-ին, Արցախի ԿԽՄԿ ներկայացուցչության մոտ հանրահավաք է տեղի ունեցել ադրբեջանցիների կողմից առևանգված Արցախի 68-ամյա քաղաքացուն հետ վերադարձնելու պահանջով։

Հանրահավաքի ընթացքում ելույթ է ունեցել նաև Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը․

«Արձանագրեք, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը որէ մեկը, այդ թվում՝ նաև ձեր նման կառույցը ի վիճակի չէ երաշխավորել։ Հասկանում եմ՝ ձեր ձեռքից մեր քաղաքացուն տարել են, դուք անօգնական եք և ի վիճակի չեք եղել ապահովել, բայց մնացածի մասին պարտավոր եք հոգ տանել»,- ասել է նա։

ԿԽՄԿ գրասենյակի դիմաց են նաեւ Վագիֆ Խաչատրյանի հարազատները: Արցախի առևանգված քաղաքացու եղբայրը հայտարարեց, որ պետք է վերադարձնել Վագիֆին, հակառակ դեպքում՝ բոլոր արցախցիներին նույն ճակատագիրն է սպասվում։