Search
Close this search box.

Ինչ է հայտնել Ալիեւը Շառլ Միշելին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ուրբաթ Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Ալիեւը հանդիպման ժամանակ Միշելին երախտագիտություն է հայտնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում նրա ներդրած ջանքերի համար։ Ալիեւը նաեւ նշել է, որ «բրյուսելյան ձեւաչափը արդյունավետ է»,- նշվել է Ադրբեջանի նախագահի կայքում տեղ գտած տեղեկությունում։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Ալիեւը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։

Հուլիսի 15-ի համար նախատեսված է եռակողմ հանդիպում Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ։