Search
Close this search box.

Կինը փրկել է ամուսնուն և եղբորը աշխարհի ամենավտանգավոր երեք արջերի հարձակումից

Հնդկաստանի Կարնատակա նահանգի Հավերի քաղաքի բնակչուհին փրկել է ամուսնուն ու եղբորը երեք ծույլ արջի հարձակումից, որոնք համարվում են աշխարհի ամենավտանգավոր արջերը։ Այս մասին հայտնում է Times of India-ն։

Գուբաչին հարձակվել է 45-ամյա Բասիրսաբ Սավադատիի և 30-ամյա Ռազակ Նալաբանդայի վրա, երբ տղամարդիկ աշխատում էին ֆերմայում։ Տեսնելով դա՝ 35-ամյա Սաբինան վերցրել է կացինը և օգնության է շտապել։ Կինը կացնով հարվածել է արջերից մեկին, իսկ հնդկուհու ամուսինն ու եղբայրը սկսել են քարեր նետել մյուս երկու գիշատիչների վրա։ Դրանից հետո արջերը նահանջել են։

Միջադեպի հետեւանքով տղամարդիկ վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել։

«Ես չգիտեմ, թե ինչն է ինձ մղել դա անել։ Այժմ ամուսինս և եղբայրս վտանգի տակ են»,- ընդգծել է հնդկուհին։

Ծույլ արջերը հանդիպում են Հնդկաստանում, Պակիստանում, Շրի Լանկայում, Բանգլադեշում, Նեպալում և Բութանում: Անցած 20 տարիների ընթացքում Հնդկաստանում հազարավոր մարդիկ տուժել են ծույլ կամ հնդկական արջերի հարձակումների հետևանքով։