Search
Close this search box.

ՆԳՆ-ն լուրերի մասին, թե աղետի գոտում կան արգելափակված բնակիչներ, որոնք սննդի կարիք ունեն

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Ներքին գործերի նախարարությունն արձագանքել է սոցիալական ցանցերում տարածվող տեղեկատվությանը, թե Հաղպատ կիսակարայանի բնակելի թաղամասի և Ալավերդու քաղաքային գերեզմանատան հարևանությամբ գտնվող տնակների որոշ բնակիչներ արգելափակված են և 2 օր է, ինչ ուտելիք չունեն։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն ընդգծել է, որ նշված հատվածների բնակիչներից 911 ծառայություն զանգ չի ստացվել, բացի այդ պարանի միջոցով մշտապես սնունդ ու առաջին անհրաժեշտության պարագաներ փոխանցվում են տեղի բնակիչներին։

«Նաև հնարավորություն կա, և փրկարարները կարող են տարհանել նշված հատվածի բնակիչներին, սակայն նրանց ցանկությամբ տարհանում տեղի չի ունենում։ Նրանք ցանկանում են մնալ իրենց տներում։ Խնդրում ենք չհրապարակել չճշտված տեղեկատվություն ու անհարկի չփնովել փրկարարների աշխատանքը»,- ասել է Նարեկ Սարգսյանը։